OS1, OS2, OM1, OM2, OM3, OM4, OM5
ՕՊՏԻԿԱԿԱՆ ՄԱԼՈՒԽՆԵՐ
դրանց հիմնական տարբերություններն ու նշանակությունները
Երբ սկսում ես նախագծել նոր օպտոմանրաթելային ցանց՝ առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնց թվում ճիշտ մալուխի ընտրությունն է։

Ճիշտ թողունակության, արագագործության, հեռավորության և արտաքին միջավայրի նկատմամբ դիմակայունության մալուխի ընտրությունից է կախված ողջ ցանցի ապահով և երկարատև աշխատանքը։
Օպտիկական մալուխների տեխնիկական բնութագրերի ու առանձնահատկությունների մասին գրված են հարյուրավոր գրքեր։

Մենք այստեղ կթվենք դրանց ամենակարևոր առանձնահատկությունները,
որոնց մասին մեզ ամենաշատն են հարցնում։
առաջին կարևոր տարբերությունը դա
OS և ОМ տեսակի մալուխներն են։
OS նշանակում է Single Mode, իսկ ОМ՝ Multi Mode.

OS մալուխներն ունեն ավելի բարակ միջուկ, քան OM մալուխները, որի շնորհիվ կարողանում են տվյլաներն հաղորդել երկար տարածությունների վրա։

Օրինակ՝ OS2 մալուխի միջուկը կազմում է 9 Միկրոն, մինջդեռ OM մալուխինը՝ 100 Միկրոն։

OM մալուխները, իրենց հերթին, նախատեսված են կարճ տարածությունների վրա օպտիկական ցանցեր բացազատելու համար և ավելի մատչելի են։

Multi Mode մալուխերը դասակարգվում են 5 խմբի՝ OM1, OM2, OM3, OM4, և OM5․

ОМ1 դասի մալուխները դանդաղ են և խիստ հնացած, ինչի պատճառով այլևս չեն կիրառվում։ OM1 մալուխի միջուկի դիամետրը կազմում է 62.5/125-միկրոն, ավելի բարձր դասի մալուխները ունեն 50/125-միկրոն միջուկ։

Այսօր կիրառությունից դուրս է նաև OM2 դասի մալուխը։
Հաջորդ տարբերությունը վերաբերվում է
մալուխի թողունակությանը։
ОМ1 և ОМ2 մալուխները աշխատում են LED լուսադիոդային ճառագայթով, որը էականորեն դանդաղեցնում է տվյալների փոխանակումը։

ОМ1 և ОМ2 մալուխների առավելագույն արագությունը հասնում է 1Գբ/վրկ-ի։

OM3, OM4, և OM5 մալուխները աշխատում են լազերային ճառագայթման մեթոդով(LOMMF - laser-optimized multimode)։

Այս մալուխներն ավելի թանկ են, բայց ունեն ավելի մեծ թողունակություն և ապահովում են մինչև 10Գբ/վրկ-ում՝ OM3-ի դեպքում, 40Գբ/վրկ՝ OM4-ի դեպքում և 100Գբ/վրկ-ում՝ ОМ5 դասի դեպքում։

OS դասի մալուխները լինում են երկու դասի OS1 և OS2:

Առաջինն այլևս չի արտադրվում և նախատեսված է եղել մինչև 2Կմ հեռավորության վրա ցանցեր բացազատելու համար, որի առավելագույն արագությունը հասնում էր 10Գբ/վրկ-ի։ Այս տարածության համար ֆինանսապես ավելի նպատակահարմար է օգտագործել ОМ դասի մալուխներ։

OS2 դասի մալուխներն ունեն 9/125-միկրոն դիամտերով միջուկ և մինչև 10Գբ/վարկյան արագությամբ տվայլները փոխանցում են մինչև 200 կմ հեռավորության վրա։
Այլ տարբերություններ ևս կան և յուրաքանչյուր նախագիծ պահանջում է մանրամասն տեխնիկական առաջադրանքի կազմում, որի արդյունքներով էլ ընտրվում են ֆինանսապես արդարացված օպիտկական մալուխներ և կոմպոնենտներ:

Հետևեք մեզ Facebook-ում մեր հրապարակումները բաց չթողնելու համար